28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստծո խոսքն իրական դեղամիջոց է

iscelenie-1

Պատճառներից մեկը, թե ինչու է պետք մնալ Աստծո խոսքի մեջ, այն է, որ Աստծո խոսքը ապաքինում է եւ առողջություն, դեղ է մեր ամբողջ մարմնի ու էության համար։

Ինչ կանեիք, եթե գնայիք բժշկի, եւ նա ձեզ այնպիսի դեղ նշանակեր, որը կփրկեր ձեր կյանքը։ Դուք այդ դեղը դարակը չէիք դնի ու մոռանաք դրա մասին։ Եթե այդպես վարվեիք, դեղը ձեզ չէր օգնի։ Դրա համար դուք ընդունում եք այն, ինչ ձեզ նշանակել են։ Որպեսզի Աստծո խոսքը գործի այնպես, ինչպես այդ մասին ասում է Աստված, դուք պետք է նույն կերպ վարվեք։

Մենք չենք կարող Աստվածաշունչը պարզապես փակ դարակում թողնել։ Պետք է անել այն, ինչ Աստված է ասում․

«Լսիր իմ խոսքը, թող այն քո աչքից չհեռանա, պահիր այն քո սրտի կենտրոնում»։ 

Ինձ դուր է գալիս Աստծո ապաքինող դեղն ընդունելը անգամ, երբ առողջ եմ։ Ես ուզում եմ Նրա խոսքը տեղադրել իմ սրտում եւ իմ մտքում նախօրոք, որպեսզի երբ այն ինձ պետք գա, արդեն իմ ներսում լինի։

Ես երկար տարիներ այդպես եմ վարվել, եւ հիմա իմ մարմնում շատ հազվադեպ են հիվանդության նշաններ երեւում։ Բայց եթե դրանք հայտնվում են, ես կրկնապատկում եմ չափաբաժինը։ Ես ընդունում եմ Աստծո դեղամիջոցը ամեն օր, օրական 3-4 անգամ։

Գլորիա Կոուպլենդ

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ