20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գեղարքունիքի մարզում դեռևս անորոշ վիճակ է. ով կլինի պատգամավոր

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն, ով առաջադրված էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Գեղարքունիքի մարզում, դեռ չգիտի` լինելու է նորընտիր խորհրդարանում, թե ոչ: Այս ընտրատարածքում ձայների մեծամասնությունը ստացել են մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Կարեն Բոթոյանը: Սակայն, ըստ որոշ լուրերի, Կարեն Բոթոյանն է մարզպետին փոխարինելու, և այս դեպքում Հակոբ Հակոբյանը կլինի 6-րդ գումարման խորհրդարանում:

Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նոր խորհրդարանում չլինելու դեպքում չի տխրի: «Շատերը մտածում են, որ կտխրեմ, նույնիսկ լրագրողներն էլ, ես երբեք չեմ տխրի, որովհետև ես կզբաղվեմ իմ մի աշխատանքով, որը շատ սիրում եմ»:

Նա առայժմ չի բացում փակագծերը, թե կոնկրետ որ ոլորտում կլինի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ