28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե չհավատաք, որ Ես Եմ, կմեռնեք

kinopoisk.ru-The-Passion-of-the-Christ-2035024

Ամեն բան, որ դրսից մարդու մեջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետեւ ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»: Մարկ. 7:18-19):․․․

Ասում են մի ճգնավոր իր քարոզում մարդկանց սովորեցնում է սրտից բխած բարի եւ ճշմարիտ խոսքեր արտահայտել, մատնանշելով դրա զորությունը եւ բարերար ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հանկարծ ժողովրդի բազմությունից մի մարդ ասում է. «Դու հիմարություններ ես դուրս տալիս, այսպիսի բան չկա», եւ ճգնավոր հայրը, կոպիտ խոսքերով կշտամբում է նրան, մարդը լսելով իր հասցեին կշտամբանքը չարությամբ է լցվում և բացատրություն պահանջում: Ճգնավորը մեղմում է ձայնը եւ ասում.

«Ների՛ր ինձ խնդրեմ, ես անազնիվ գտնվեցի», մարդը լսելով խաղաղվում է և ճգնավորը ասում է. «Ահա քո հարցի պատասխանը», իսկ Սողոմոն իմաստունն ասում է. «Շատերն են ընկել սրի հարվածից, բայց բյուրավոր են նրանք, որ ընկել են խոսքի հարվածից»:

Մենք ինչքան մարդիկ գիտենք, որ չգնահատելով խոսքի արժեքը, ընկել են սրբապղծության մեղքի խավարի մեջ, և իրենց մեջ բորբոքված չարությունը դուրս են թափել իրենց խոսքերի միջոցով ու երբ հանդիմանում ես, իսկույն ասում են. «Ինչ անեմ, որ ասում եմ, հանգստանում եմ»: Ինչպիսի ինքնախաբեություն, մարդ իր իսկ խոսքերով սպանում է հոգին, ատելի դառնում Արարչի համար և ինքնախաբեության ու ինքնակործանման մեջ ընկած իրեն մխիթարում, թե. «հանգստանում եմ»:

Ալեկոծ աշխարհը արդեն հավատից հեռացած մարդու միտքը հենց այսպիսի մեղքերով է ծանրաբեռնում, որպեսզի մարդ արարածը ժամանակ չունենա մտածելու իր հոգու փրկության, Աստծո գոյության մասին և գնում է. «Ինչպես դեպի ծուղակը թռչող թռչունը, ինչպես արջառը` սպանդանոց»:

Ասում են մի ճգնավոր, որ զանազան շնորհներով էր լցված գիտեր բոլոր հարցերի պատասխանը, որ ուղղում էին իրեն, և մի անգամ իր աշակերտը մի թիթեռ է բռնում ու ափի մեջ պահելով ասում է.«Վարդապե՛տ, ասա ինձ, իմ ձեռքի միջի թիթեռը սատկած է, թե՝ կենդանի», ճգնավորը չնայելով աշակերտի կողմը ասում է. «Ամեն ինչ քո ձեռքերում է»:․․․ Տերն իսկ ասաց. «Եթե չհավատաք, որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»:

Աղբյուրը` ter-hambardzum.net կայքից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ