25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստիան ոչ մի բան դուրս չգա. Վանաձորում թեժ է

Հրաչիկ Մարտիրոսյանը Վանաձորի-Քիմպրոմում տասնյակ տարիների աշխատանքային փորձ ունի: Երբ Վանաձոր-ՋԷԿ-ը անջատվեց Քիմպրոմի կազմից՝ որպես Ռեջիոն էներջի ընկերություն, մոտ մեկ տարի աշխատել է որպես ջերմամեկուսացնող: Աշխատանքը ծանր էր, ու չնայած ամեն ջանք գործադրվեց ածխաջրածնային տարբերակով էներգիա ստանալու համար, գերածախսի պատճառով արդյունքը չգոհացրեց», իսկ Ռեջիոն էներջի ընկերությունը սնանկ ճանաչվեց:

Դա 2011թ.-ին. մինչ այժմ ընկերության 160 աշխատակցի չի վճարվել չորս ամսվա աշխատավարձ ու վերջնահաշվարկ: Աշխատակիցներից մոտ հարյուրը դեռևս 2013թ-ին դատարանով վերականգնել են իրենց իրավունքները, բայց աշխատավարձÇ պարտքը և տույժ-տուգանքները՝ միասին 130 միլիոն դրամ, դեռևս չեն վճարվել:
«Իմ քրտինքը, իմ էս քրտինքը, որ 150 աստիճանանոց վառարանը դեռ լավ չհովացած, մտել եմ մեջի մուրը հանել, որ փորձարկումներն արդյունք տան, էդ հաշվի չի առնվել, դրա կոպեկը ինձ չեն տալիս, մրի մեջ կորած վագոնը դատարկելը՝ գիշերը ժամը մինչև 3-4-ը մնալով վագոնը դատարկելը, ու 4 ամսվա համար ընդամենը 360 հազար դրամ՝ մայր գումարս էդքան ա, իմ էդ գումարը չեն տալիս, իսկ իրանք միլիոնները տանում են ստեղից»,-սրտնեղում է Հրաչիկ Մարտիրոսյանը:

Ռեջիոն էներջիի նախկին աշխատակիցների պահանջը նոր չի: Տարիներ շարունակ դիմումներ են ուղարկել տարբեր ատյաններ, բողոքի ակցիաներ իրականացրել, բայց արդյունքի չեն հասել: Որոշել են փոխել մարտավարությունը: Այօրվանից ընկերության դարպասների մոտ հերթապահություն են իրականացնելու՝ կանխելով ընկերության գույքի օտարումը:

«Չորս տարուց ավել ա մենք բողոքում ենք, և ոչ մի արդյունքի չենք հասնում, պռոստը մարդկանց հետաքրքիր ա, եթե էդ Ռեջիոն էներջին ո՛չ գումար ուներ, ո՛չ տեխնիկա ուներ, որ միանգամից սնանկացավ, նրան ոնց ա կառավարությունը լիցենզիա տվել գործունեության, որ էսքան մարդուն էս վիճակին հասցրեցին՝ կառավարությունն ա լիցենզիա տվել: Մենք էլ հավաքվել ենք, որ չթողանք ստեղից ոչ ապրանք տանեն, ոչ էլ մեքենա մտնի ստեղ»,-վճռականորեն ասում է Սերժիկ Դալլաքյանը:

«Հավաքվել ենք, որ թեկուզ տարիներ շարունակ էս կայանը պահենք ու ստիան ոչ մի բան դուրս չգա, չնայած արդեն ինչ-որ արժեքավոր ա, տարել են, բայց էլի կա ինչ-որ բան, որ կարանք մենք բրիգադ կազմենք, կտրենք՝ մեր պարտքերը հանենք»,-ասում է Վեսմիր Խարազյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընկերության բակում հանդիպել են Վանաձոր-Քիմպրոմի և Վանաձոր-ՋԷԿի սնանկության գործի կառավարիչները: Քանի որ Քիմիական գործարանը 1.5 միլիարդ դրամ պարտք ունի ՋԷԿ-ին, առաջարկվել է այն աճուրդի ներկայացնել, որից հետո մարել աշխատավարձի պարտքը:

«Ռեջիոն էներջին ունի դեբիտորական պարտք, այսինքն՝ Վանաձոր-Քիմպրոմում ունի ակտիվ՝ 1.5 միլիարդ դրամ. օրենքը հստակ սահմանում է, որ սնանկ ճանաչված ընկերությունը այն դեբիտորական պարտավորությունը որ ունի՝ որպես ակտիվ, դա նրա միակ ակտիվն է, որի միջոցից կարող է ինքը պարտքերը փակել՝ այդ թովում նաև ձերը, դա կարող է ինքը դնել վաճառքի: Հիմա որպեսզի ձեր հարցին լուծում լինի, Ռեջիոն էներջին պիտի գումար ունենա, որ ձեր գումարը տա, իսկ Ռեջիոնի միակ ունեցածը դեբիտորական պարտքն է, որն առաջարկում եմ դնել աճուրդի»,-ընկերության նախկին աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ասաց Վանաձոր-Քիմպրոմ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը:

Հետևելով Կ. Ասատրյանի խորհրդին՝ Ռեջիոն էներջիի նախկին աշխատակիցները գրավոր դիմում են ներկայացրել՝ խնդրին օրենքի շրջանակում լուծում տալու ակնկալիքով:

Գոհար Մովսիսյան

unnamed (1) unnamed (2)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ