24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

14 օր հացադուլի մեջ. հարազատները անհանգստանում են

Արդեն 14 օր է «Սարի թաղի» գործով  կալանավորված  Հրաչյա Բոյաջյանը շարունակում է իր հացադուլը:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց նրա կինը` Նարինե Ղազարյանը: Հարազատները անհանգստանում են Հրաչյա  Բոյաջյանի առողջության համար, քանի որ վերջինս տառապում է ոչ շաքարային դիաբետով :

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը, Հրաչյա Բոյաջյանը, Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ