25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիտակցությունս կորցնելուց առաջ` տեսա նրանց. ապրիլյան պատերազմի մասնակցի սարսռեցնող հիշողությունը

«Ես անընդհատ հիշում եմ ընկերներիս, որոնք վիրավորվեցին` այրվածքներ ստացան: Իմ գիտակցությունս կորցնելուց առաջ` ես տեսա նրանց, ովքեր իմ կողքին էին ու պայքարում էին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ-մեխանիկ Դանիել Դավթյանը:

21 ամյա Դանիելը ծանր վիրավորվեց հենց ապրիլյան պատերազմի առաջին օրը: Դանիելի ուղեղի մոտ դեռ բեկոր կա, որը պետք է հեռացվի: Նրա խոսքով` վիրահատությունը անընդհատ հետաձգվում է ու նա անգամ չգիտի` ինչո՞ւ…

«Երբ ինձ խփված հանեցին տեխնիկայի միջից` այրվածք ստացան: Հիմա արդեն ծառայության մեջ են, բայց ես խորը ցավ եմ ապրում: Ես ծանր եմ զգում հենց հիմա իմ կողքը պառկած Ալբերտ Դալլաքյանի համար, այն տղաների համար, որ չկան….իմ երազներն էլ արդեն կիսատ են»,-ասաց Դանիել Դավթյանը:

Նշենք, որ Դանիելը վիրավորվել էր ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. արկի պայթյունի հետեւանքով բազմաթիվ մանր բեկորներ էին հայտնվել նրա պարանոցում, կրծքում, ուսերում եւ ձեռքերում, բեկորներից մեկը, գանգը ծակելով, հայտնվել էր ուղեղում: Զինծառայողը կոմայից դուրս էր եկել մկրտվելուց կարճ ժամանակ անց:

Դանիելը հպարտ է ու խորհուրդ է տալիս. «18 տարեկան տղերքը պետք է ուժեղ կամք ունենան ու հպարտությամբ գնան այն տեղերը, որտեղ մենք արյուն ենք թափել…մի խոսքով պարտք է ու պետք է ուժեղ լինել: Չեմ ափսոսում…»,-ասաց առաջին կարգի հաշմանդամ դարձած հերոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ