19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բա որ գնամ ու երկնքում ասեն պետք չես…

Բա որ գնամ ու երկնքում ասեն պետք չես,
Գնալ֊գալուս ծախսերը ո՞վ կվճարի,
Հրեշտակաց մռութները հերթով պաչեմ,
Թաշկինակներ թափահարեն ճանապարհիս։
Անմահության միակ ձևը վաղուց գիտեմ՝
Հոգիդ երբեք սիրուց պիտի չբաժանվի,
Արարչական անցումների մասնագետ եմ,
Ոչինչ չկա շուրջս, սե՛րս, քեզ արժանի։
Նախորդ դարի մարտին էր,որ նորից եկա,
Սա անձրև չէ,
Իմ կարոտի ջուրն է գալիս,
Դուք լավն եք շատ,
Բայց չեմ կարող մնալ երկար՝
Իմ վերջին սեր հրեշտակն է ձայնեղ լալիս։

Խաչիկ Մանուկյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ