25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կանդելակիի հերթական գրառումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին

Ռուսական «Матч ТВ» մարզական ալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հերթական գրառումն է արել սոցիալական ցանցերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին:

Այս անգամ նա հայ ֆուտբոլիստի լուսանկարին կցել է Պարույր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը:

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…

Թինա

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ