19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ Ալլա Պուգաչովայի մասին․ Պրիմադոննան նշում է տարեդարձը /ֆոտո/

937510597

Այսօր ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է։ Երգչուհին կարիերան սկսել է գրեթե կես դար առաջ եւ մինչ օրս համարվում է ռուսական էստրադայի թագուհին։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ երգչուհու կյանքից։ 

 
Алла Пугачева фото

 

Պուգաչովայի մայրը երազում էր, որպեսզի դուստրը դաշնակահարուհի դառնա։ Նա անգամ երաժշտական դպրոց է ավարտել ու նվագել՝ մոր ստիպելով։

Երաժշտական դպրոցի ավարտից հետո Պուգաչովան անգամ մի քանի ամիս դպրոցում երգի ուսուցչուհի է աշխատել։ 

Պուգաչովայի առաջին ամուսինը Միկոլաս Օրբակասն էր, ում հետ ծանոթացել է էստրադա-կրկեսային ուսումնարանում։ Միկոլասը կնոջից 3 տարով մեծ էր։ Երբ Պուգաչովան հղիացավ, զույգը վստահ էր, որ որդի է ունենալու եւ անգամ անուն էին որոշել՝ Ստանիսլավ։ Արդյունքում աղջիկ ծնվեց, եւ նրան Քրիստինա անվանեցին։

Кристина Орбакайте и Алла Пугачева фото

 

Երբ Պուգաչովան նոր էր համերգներ տալիս, նա մի համերգի դիմաց ստանում էր մեկ տոմսի արժեք՝ 8 ռուբլի։ Ընդ որում, դահլիճը միշտ լեփ-լեցուն էր լինում։

Алла Пугачева

Եւս մեկ հետաքրքիր փաստ։ 80-ականների սկզբին ոմն Անատոլի Նագիեւը որոշել էր սպանել Պուգաչովային։ Մի անգամ հանցագործը շատ մոտեցել է իր համար ատելի երգչուհուն, սակայն սպանությունն իրականացնել նրան չի հաջողվել։ Ավելի ուշ պարզվել է, որ Նագիեւը 4 կնոջ է սպանել։ Նրան մահապատժի ենթարկեցին։ 

Եւս մեկը։ Լյուսյան՝ Պուգաչովայի լեգենդար դարձած սպասուհին, մինչեւ Պուգաչովան աշխատել է երգչուհի արիսա Մոնդրուսի տանը։ Հենց վերջինն է առաջին անգամ երգել Պուգաչովայի գլխավոր հիթերից մեկը՝ «Миллион алых роз»-ը։

 

 
Алла Пугачева

ԽՍՀՄ-ում լայն տարածում ունեին պլաստիկե տոպրակները՝ Պուգաչովայի լուսանկարներով։ Նման տոպրակ ունենալը խիստ նորաեւ էր համարվում եւ ոչ բոլորին էր հասու։ 

«Ռուսաստանի էլիտան» թերթը 2008-ին հարցում է իրականացրել ու պարզել, թե ովքեր են ռուսաստանցիների կարծիքով երկրի ամենաէլիտար մարդիկ։ Պուգաչովան հարցման արդյունքում երրորդն է եղել՝ զիջելով միայն նախագահ Վլադիմիր Պուտինին եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին։ 

Պուգաչովան եւ նրա ներկայիս ամուսին Մաքսիմ Գալկինը երկվորյակ երեխաների ունեն՝ Գարրին եւ Ելիզավետան։ Ասում են՝ զույգը որդուն անվանել է Հարի Փոթերի պատվին, դստերը՝ Մեծ Բրիտանիայի թագուհու։

Алла Пугачева и Максим Галкин

 

 
 
 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ