20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երուսաղեմում Տիրոջ գերեզմանին Սրբագործ կրակ է իջել

Երուսաղեմում Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ականատես լինելու զատկական հրաշքին` Սրբագործ կրակի վայրէջքին: Սուրբ կրակը հայտնվեց խորանում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոսի աղոթքի ժամանակ:

Կրակը հայտնվեց Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել  Քրիստոսի  մարմինը: Հենց այնտեղ է դարավոր ավանդույթի համաձայն Սրբագործ կրակի համար աղոթել ուղղափառ պատրիարքը: Ըստ հնագույն  արարողակարգի`   Քուվուքլիուի մուտքի մոտ եւ Թեոֆիլոս 3-րդի հագուստները, եւ  բուն եկեղեցին մանրազնին  դիտարկվել են կրակի արհեստական ստացման ցանկացած միջոցի հավանականությունը պարզելու համար: 

Պատրիարքը կրակը փոխանցեց հավատացյալներին,  որոնք նրանից  վառեցին 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան:

Նկատենք , որ մահմեդականները նույնպես ընդունում են կրակի աստվածային էությունը, որի  ծագումը դեռեւս չի բացատրվում գիտությամբ: Նրանք գտնվում են Երուսաղեմի Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում քրիստոնյաների հետ եւ Սրբագործ կրակի մասը տուն են տանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ