23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպիսին կլինի Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի բեմում.մանրամասներ

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիեւի բեմում կլինի 2 պարողների եւ 3 բեք-վոկալիստների հետ: Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի քննարկված եւ սիրված ելույթի բեմադրության հեղինակն էր:

Սաշա Ժան-Բապտիստի խոսքով՝ ինքը տպավորվել է Արծվիկի ձայնի հզորությունից եւ տեմբրի գեղեցկությունից, երբ առաջին անգամ հնարավորություն է ունեցել լսելու եվրատեսիլյան երգը: «Ինձ գերեց նրա հմայքը, կանացիությունը եւ անկեղծությունը: Իսկ երբ լսեցի երգը, հասկացա որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով»,- նշեց նա՝ հավելելով, որ սպասվելիք բեմադրությունը հնարավոր է բնութագրել երեք բառով՝  ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային:

Արծվիկի հետ բեմում պարողները կլինեն Մարլեն Լինդալը եւ Ֆաննի Սվենսոնը, ովքեր Արծվիկի եվրատեսիլյան թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը եւ Վիկտորիա Պողոսյանը: «Սա միջազգային նախագիծ է. պարողների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, Արծվիկի հետ՝ Հայաստանում, իսկ Կիեւի բեմը մեզ բոլորիս կմիավորի»:

 Սաշայի խոսքով՝ Հայաստանի համար աշխատելը մեծ պատիվ եւ բավականություն է պատճառում իրեն, քանի որ  հայկական եվրատեսիլյան պատվիրակությունը առաջադեմ է, համարձակ եւ հավակնոտ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ