20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ալեքսանը 4 անչափահաս երեխա ունի և անմեղ է. ամբողջ ճշմարտությունը Դավթաշենի բարդիների «սպանդից»

«Իմ պաշտպանյալի կալանավորման 72 ժամը լրացել էր ու չէին հասցրել այդ ընթացքում միջնորդություն ներկայացնել կալանքի հետաձգման համար, հետևաբար կալանքից ազատման որոշում կայացվեց: Մենք գնացինք տուն, որից հետո մեզ ծանուցեցին, որ 19 անց 30 իմ պաշտպանյալի կալանքի միջնորդությունն է քնարկվում:Վարույթն իրականացնող մարմինը խափանմամ միջոցը` կալանավորում, որոշում էր կայացրել: Ես առարկեցի այդ որոշմանը, քանի որ իմ պաշտպանյալը չի ընդունում մեղքը: Նա ընդամենը խորը էտի է ենթարկել իր իսկ տնկած բարդիները և այդ ծառերը կարճ ժամանակ հետո ճյուղավորվելու էին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավթաշենում բարդիների «սպանդի» մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանի շահերի պաշտպան` Արմեն Մելքոնյանը:

Մելքոնյանի փոխանցմամբ` 20 տարի առաջ սեփական ձեռքերով Ալեքսան Սանոսյանը տնկել է այդ բարդիները ու խնամել:

«Այդ ծառերը քաղաքապետարանին չեն պատկանում և իմ պաշտպանյալը հերթական անգամ խնամել է իր տնկած ծառերը: Նա բնապահպան է ու լավ մասնագետ: Զովունիում 20 հազարից ավել ծառեր է տնկել: Բազմաթիվ տեղերում հենց նրան է վստահվել ծառերի էտը: Ընդամենը մի լրագրող կոչեցյալ փորձել է խեղաթյուրել կատարվածը ու մարդիկ ապշել են`թուրքն էլ նման բան չէր անի»,-պարզաբանեց Արմեն Մելքոնյանը:

Նրա խոսքով ապատեղեկատվության և բարձրացված կեղծ աղմուկի պատճառով մի ամբողջ ընտանիք է զոհաբերվում.«Իմ պաշտպանյալը 4 անչափահաս երեխա ունի: Նրա խնամքին է նաև երկրորդ խմբի հաշմանդամ մայրը: Նա բարձրագույն կրթություն ունի և միայն դրական բնութագիր: Ամբողջ կյանքում ծառ է տնկել: Ես արդեն վախենում եմ, որ ծառերը իրոք կվնասեն, որ ճյուղ չտան ու պարզ չդառնա այդ մարդու անմեղությունը»,-նշեց պաշտպանը:

Նշենք, որ այսօր` ապրիլի 15-ին, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել է Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին: 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ