20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

BMW-ն 30 մետր դուրս է թռել ճանապարհից. բժիշկները պայքարում են վարորդի եւ ուղեւորի կյանքի համար

Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում BMW մակնիշի 37 CC 003 համարանիշի ավտոմեքենան Գառնի-Ողջաբերդ ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ մոտ 30 մետր «օդային թռիչքի» արդյունքում հայտնվել քաղաքացու հողամասում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորները երիտասարդ տղա ու աղջիկ են: Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են Երեւանի բնակիչ Արտյոմ Հ.-ի անվամբ մեքենայի տեխնիկական անձնագիր եւ Երեւանի բնակիչ 25-ամյա Խաչատուր Վ.-ի անվամբ անձնագիր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ