25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարօրինակ է համարում. Առավոտ

Թերթի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրե­ական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարա­կական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ ՛՛Լրագրողներ հա­նուն մարդու իրավունքների՛՛ ՀԿ-ի համա­տեղ հայտարարությունը՛ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց. ՛՛Իմ կողմից բանակում մահվան եւ սպա­նության դեպքերի ուսումնասիրման նպա­տակով հասարակական կազմակերպու­թյան ներկայացուցիչների մասնակցու­թյամբ հանձնաժողովի ստեղծումը նպա­տակ է հետապնդում մեկտեղել ուժերը եւ փարատել հասարակական հնչեղություն ունեցող գործերի նախաքննության նկատ­մամբ աոկա կասկածները, իսկ, հնարա­վորության դեպքում, նպաստել այդ գոր­ծերի բացահայտմանը’ փոխադարձ վս­տահության մթնոլորտում մեկ անգամ եւս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, ապացույցներին:

Մենք աոաջնորդվում ենք այն սկզբուն­քով, որ անսխալական չենք, եւ հանրային վստահությունը բարձրացնելուն ու գործե­րը բացահայտելուն ուղղված ցանկացած օրինական միջոց արդարացված է: Հանձ­նաժողովի աոաջին նիստերը հույս էին ներշնչում, որ կկարողանանք հաղթահա­րել սկզբնական կասկածամտությունը եւ օգտակար լինել ծաոացած խնդիրների լուծմանը:

Այս պայմաններում հանձնաժողովի աշ­խատանքներին իրենց մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ երկու հասա­րակական կազմակերպությունների հայ­տարարությունն առնվազն տարօրինակ է: Հանձնաժողովի կազմից դուրս զալը պատճառաբանվում է մի հանգամանքով, որն այս փուլում դեռեւս առնչություն չունի զինվորական դատախազության հետ: ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից քնն­ված քրեական գործով Խաչատրյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը մինչ այս պահը չի դարձել Զինվորական դատախազության քննարկման առարկա: Ավելին’ դեռ չեն ավարտվել դրա օրինականության ստուգ­որոշմանը: Ուստի զինվորական դատա­խազության հասցեին հնչեցվող մեղադ­րանքները եւ հանձնաժողովը լքելու մասին հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ դրանցով պարզապես փորձ է արվում ստվերել կամ իմաստազրկհլ հանձնաժողովի աշխատանքները:  Անկեղծորեն ցավում եմ այդ հայտարարության համար եւ վստա­հեցնում, որ անկախ ամեն ինչից’ հանձ- նաժողովը շարունակելու է իր աշխա­տանքները՛՛:

 Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ