18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լեւինան մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի ուղեկցությամբ այսօր՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, այցելեց Ծիծեռնակաբերդ:

Գերմանիայի պատվիրակը հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ դրեց ու մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: «Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչ Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Լեւինան Հայաստան է ժամանել ապրիլի 13-ին եւ արդեն հասցրել է այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է վերջերս բացված «Հնչյուն եւ լռություն. Երաժիշտը եւ նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, նվագել քանոն, լսել նվագարաններով ազգային-ժողովրդական կատարումներ: Գերմանիայի պատվիրակը հանդիպել է նաև եվրատեսիլյան երկրպագուներին ու հարցազրույցներ տվել հայաստանյան լրատվամիջոցներին:

unnamed (21)

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ