29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մի քեֆ, մի ուրախություն /ֆոտոշարք/

unnamed-14-2-545x363

Ապրիլի 14-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ոստիկանության օրը՝ մասնագիտական տոնը Հայաստանի Հանրապետության ոստիկանության, որն արդեն 99 տարի հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության առաջնագծում է:

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին՝ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելով Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորների հուշարձաններին:

Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով:

Քայլերգի ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության և ոստիկանության դրոշները:

Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:

Ցուցադրվեց ֆիլմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության և բարեփոխումների ընթացքի մասին:

Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ոստիկանության մի խումբ ծառայողներ՝ Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար արժանացան պետական պարգևների:

Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարներ:

ՀՀ պաշտապանության նախարարի, ԱԱԾ տնօրենի, Գլխավոր դատախազի, Արտակարգ իրավիճակների և Արդարադատության նախարարների, ՀՔԾ պետի, Քննչական կոմիտեի նախագահի և Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացան պարգևների:

Ոստիկանության անձնակազմին, վետերաններին, ոստիկանական ընտանիքներին տոնի առթիվ շնորհավորանքի ջերմ խոսք հղեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով պարգևատրման արժանացած ոստիկանության ծառայողների պարգևները հանձնեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Հանդիսավոր նիստի ավարտին ոստիկանության պետ , ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով խրախուսանքների արժանացան ոստիկանության 114 ծառայողներ և 16 վետերաններ:

Հայաստանի Հանրպետության ոստիկանության 99-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններն ավարտվեցին տոնական համերգով:

unnamed (12)

unnamed (13) unnamed (14) unnamed (15) unnamed (16) unnamed (17) unnamed (18)

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ