24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռամզան Քադիրովի դուստրն ամուսնացել է՝ փեսացուի հետ ծանոթանալուց երկու շաբաթ անց /ֆոտո/

Tatler հանդեսը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի ավագ դուստրը, Այշատը, ամուսնացել է։

Նշվում է, որ 18-ամյա Այշատ Քադիրովան «փորձում է չհասարակայնացնել իր ընտանեկան կարգավիճակը»։ Նշվում է նաեւ, որ հայտնի չէ, թե հարսանեկան արարողությունը կոնկրետ երբ է տեղի ունեցել։ Հայտնի է միայն, որ Քադիրովի դստեր ընտրյալը 19-ամյա երիտասարդ է՝ Քադիրովի զոհված համադասարանցու եւ ընկերոջ որդին։ 

Երիտասարդները ծանոթացել են եւ ընդամենը 2 շաբաթ անց ամուսնացել, ներկայումս բնակվում են Քադիրովի նստավայրին մոտ գտնվող առանձնատանը։ 

Նշենք, որ Քադիրովի ավագ դուսրտը գլխավորում է Firdaws նորաձեւության տունը, որը հիմնադրել է նրա մայրը՝ Մեդնի Քադիրովան, 2009 թվականին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ