20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը կզիջի՞. Հրապարակ

Ո՞վ կլինի «Ելքի» Աժ խմբակցութան ղե­կավարը, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանի «ՔՊ»-ն մեծամասնություն է կազմում ունի չորս պատգամավոր («Լուսավոր Հա­յաստանը» Երեք, «Հանրապետությունը»` երկու), իսկ Արամ Ձավենի Սարգսյանն էլ նեղ միջավայրում ասել է, որ ոչ ֆրակցի­այի ղեկավարի, ոչ քարտուղարի, ոչ էլ հանձնաժողովի նախագահի ամբիցիա չունի:

Հարցին ի պատասխան, «Ելք­ից» ասացին, որ իրենք այդ հարցերի քննարկմանը դեռ չեն հասել. «Չունենք քվեարկության խնդիր, համերաշխ-սիրով լուծելու ենք նաեւ այդ հարցերը»: Չեք որոշել նաեւ Աժ մշտական հանձնաժողովի նախագահի ով լինելու հարցը:

«Ոչ, դեռ էնքա՜ն ժամանակ կա. հիմա մենք բացառապես զբաղված ենք Երեւանի քաղաքապետի ընտրություններով, որի ժամանակ կրկին կլինեն նոու-հաուներ, կրեատիվ լուծումներ, նորովի մոտեցում­ներ»: Տանիքներին թռչելն ուժի մեջ է, խորհրդարան մտած թիմեվ եք թռչելու, թե միայն ավագանու թեկնածուներով: «Բոլորս մեկ մարդու նման մասնակցելու ենք այս քարոզարշավին եւս եւ թռչելու ենք բոլորի տանիքների վրայով»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ