25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր ռիսկեր. Ժամանակ

Քաղաքական , որակների առումով ձայաստանն իսկապես չունի նոր խորհրդարան եւ չէր էլ կարող ունենալ, եթե ընդհանուր առմամբ չեն փոխվել ընտրական գործընթացի դե-րակատարներն ու խաղի կա-նոնները’ մի քանի նոր ցուցանակային, առերեւույթ, տեխնիկական փոփոխությունից բացի: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի նոր խորհրդարանը չի կարող չունենալ նախորդից տարբերվող առանձնահատկություններ: Պատճառը ամենեւին այն չէ, որ կան նոր անուններ, ընդ որում` ոչ քիչ, որ կա նոր խմբակցություն, որ նվազել է պատգամավորների թիվը, կամ որ կան աշխատանքի նոր կանոններ եւ այլն:

Նոր խորհրդարանի առանձ-նահատկությունը, թերեւս, այն է, որ ներկայիս խորհրդարանը չի արտահայտում որեւէ ստա-տուս քվո, եւ մեծ հաշվով` ներկայիս խորհրդարանը, որպես այդպիսին, խորհրդարան չէ: Դժվար է ասել` կունենա՞ Հայաստանը խորհրդարան 2022 թվականին, որպես այդպիսին, բայց ներկայիս խորհրդարանի որոշումները ակնհայտորեն կայացվելու են ոչ թե Բաղրամյան 19-ում, այլ Մելիք-Ադամյանում, որտեղ ՀՀԿ գրասենյակն է, եւ որտեղ անցկացվում  են կուսակցական նիստերը:

Բվում է, որ միշտ է եղել այդ¬պես, խորհրդարանում ընդա¬մենը կնքվել են այն որոշումները, որոնք կայացվել են Մելիք- Ադամյանում: Մեծ հաշվով’ այո: Բայց եղել է նաեւ նախագահա-կան Նստավայրը, որտեղ Սերժ Սարգսյանն էր: Նա, իհարկե, նաեւ Մելիք-Ադամյանում էր, բայց Սարգսյանը իրենով կշիռ տալով նախագահական ինս-տիտուտին’ ինքնաբերաբար կշիռ էր հաղորդում Նաեւ խորհրդարանին, որովհետեւ նախագահական, այսպես ասած, ընտրովի ինստիտուտի  առկայությունը անհրաժեշտ էր դարձնում որոշակի պետական երկխոսությունը` նախագահական-խորհրդարան կառավարություն եռանկյունում: Այդ ամենը փաստորեն այժմ մեկտեղվում է խորհրդարանում, իսկ խորհրդարանն էլ այլեւս` Մելիք-Ադամյանում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ