28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարարտանյութի ներկրման հետ կապված՝ խնդիրներ կա՞ն

default

Կառավարությունն նիստերից մեկի ընթացքում  վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ այս տարի պարարտանյութի մատակարարման մրցույթի 19 մասնակցից հաղթող է ճանաչվել 2-ը, ինչի արդյունքում տնտեսվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ սուբսիդավորման գումարից։

«Մենք տալիս ենք արտոնություն, որպեսզի որևէ գյուղատնտես չտուժի: Հետագայում մենք այդ բոլոր հարցերը դիտարկելու ենք», – նշել էր վարչապետը։

Ինչպես  հայտնի է, որոշ մասնագետներ պնդում են՝ պարարտանյութի ներկրման ու գյուղացուն հասցնելու հետ կապված՝ ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում, ավելին՝ կան համայնքներ, որոնք պարարտանյութ չեն ստանում: 

Անդրադառնալով վերը նշված թեմային՝ Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը նշեց՝ երկու ամիս առաջ իրենց համայնքում հայտարարել են, և գյուղացիների մեծ մասը արդեն ցուցակագրվել է ՝ պարարտանյութ ստանալու  համար:

«Ցուցակներին նայելով՝ կարելի է ասել՝  գյուղացիները միջինը 5-7  պարկ պարարպանյւթ են պատվիրում, բայց կան մարդիկ, ովքեր  պատվիրում են շուրջ տասը պարկ պարարտանյութ. դա կախված է այն հանգամանքից, թե տվյալ գյուղացու հողատարածքը որքան է», – նշեց համայնքապետը:

 Վերջինս շեշտեց՝ ոչ մի խնդիր չի առաջանում պարարտանյութ  պատվիրելու ու ստանալու գործընթացի արդյունքում, միայն թե, գյուղացիները պետք  ճիշտ  ժամանակին  գնան համայնքապետարան ու ցուցակագրվեն:

«Ցուցակագրումն արդեն ավարտվել է: Մենք այն ուղարկել ենք.  առաջիկայում պարարտանյութ կստանանք ու կբաժանենք: Ու, եթե հիմա մի գյուղացի գա ու ասի, որ ինքն էլ է  պարարտանյութ ուզում, բնականաբար, խնդիր կառաջանա, քանի որ, ինչպես նշեցի,  հայտարարում ենք, գյուղացիներին նախապես  տեղեկացնում, որ   ցուցակագրվեն նախապես», – եզրափակեց Այգեպատի համայնքապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ