23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բեքչյանը մերժել է Աթեշյանի առաջարկը

Թուրքիայի Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մերժել է պատրիարքի տեղապահի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ներկայացրած առաջարկը:  Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը:

Բեքչյանը հիշեցրել է,  որ նախորդ շաբաթ Աթեշյանից պահանջել էր գրավոր կերպով իրեն ներկայացնել պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած թնջուկի լուծման սեփական տարբերակը, որը Աթեշյանը բանավոր կերպով հայտնել էր Բեքչյանի հետ հանդիպմանը: 

Այդ հանդիպմանը մասնակցել էին նաև հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգեբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

Բեքչյանը Աթեշյանի առաջարկը լուսաբանող նամակում պատմել է, որ հանդիպումից 2 օր անց Արամ Աթեշյանը իրեն հրավիրել է Սուրբ Փրկիչ հիվանդանոց՝ հանգստյան կոչված Մեսրոպ 2-րդ պատրիարքի համար աղոթելու և միասնություն ապացուցելու համար լուսանկարվելու: 

«Մինչդեռ ընդդիմադիր աղբյուրներից ինձ տեղեկություններ էին հասնում, որ Արամ արքեպիսկոպոսը մի արձանագրություն է պատրաստել, որը երկուսով պետք է ստորագրեինք և հրավիրել է մամուլի ներկայացուցիչների: Այսինքն ինձ ընդհանրապես այլ պատրվակով հիվանդանոց էին կանչում, իսկ իրական նպատակը այլ էր: Ընթերցողին եմ թողնում այս վարմունքի բնորոշման իրավունքը: Արամ Աթեշյանը, խոստմանը համաձայն, իրավիճակի մասին տեսակետները և լուծման տարբերակներ գրավոր կերպով ներկայանցելու փոխարեն, ցանկանում էր ինձ ստորագրել տալ մի արձանագրությունը, որը ըստ էության առ ոչինչ է համարում եկեղեցու գլխավոր խորհդրի կամքն ու որոշումը»:

Բեքչյանը նշել է, որ Արամ Աթեշյանի ներկայացրած տեքստը փորձում էր օրինականացնել Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնից չհրաժարվելու  համառությունը:

Արամ Աթեշյանի պատրաստած արձանագրության մեջ նշվում է, որ Բեքչյանը ճանաչվում է, որպես ընտրված տեղապահ, սակայն իր իրավասությունները կստանձնի միայն պատրիարքի ընտրությունների գործընթացը սկսելուց հետո: Իսկ մինչ այդ կպաշտոնավարի Աթեշյանը՝ ղեկավարելով պատրիարքիանի՝ թե ներքին, թե արտաքին գործերը: Ընտրված տեղապահը չպիտի միջամտի ոչ հոգևորականների նշանակումներին, ոչ էլ համայանքում և եկեղեցում փոխանորդի որոշումներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ