16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուրախ, զվարթ. վերջին նիստն ու վինետկան

5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյայի վերջին նիստն էլ, ինչպես նախորդ օրերինը չի կայանում քվորման բացակայության պատճառով: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկաներին այսպես ողջունեց. «Պատգամավորի պարտականությունը հարգող հարգելի պատգամավորներ»,-ապա նշեց, ոչ դահլիճում պատգամավորների թիվը գնալով պակասում է: Գրանցվել է ընդամենը 14 պատգամավոր: Ըստ կանոնադրության`3 ժամ պիտի սպասեն, և 66 պատգամավորի գրանցման դեպքում նիստը կմեկնարկի:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ չնայած նիստը չի գումարվում, սակայն օրը խորհուրդ ունի, քանի որ ներկա և բացակա հարգելի ընկերների հետ միասին 5 տարի աշխատել են: «Բոլորիս միասնական ջանքերով փորձել ենք ամրապնդել մեր պետականությունն ու զարգացնել մեր երկիրը, այս դահիճում սկզբունքների, կարծիքների բախում է եղել, օրենքներ ենք ընդունել մի շարք: Կարող ենք ասել, որ 5-րդ գումարման խորհրդարանն իր ներդրումն է ունեցել մեր կյանքում»,-ասաց նա:

Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, ապա առաջարկեց կազմակերպել համատեղ լուսանկար դահլիճում:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը կատակեց, թե վինետկայի համար են կարծես լուսանկարվում:

«Այդքան էլ վինետկա չէ, բայց մեր վերջին նիստն է»,-ասաց Հ. Նաղդալյանը: ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կոչ արեց. «Ուրախ, զվարթ լուսանկարվենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ