25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պետք է ապահովվեն ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքները» /տեսանյութ/

«Նախ կուզենայի ներկայացնել, թե ինչ տրամաբանությամբ է կազմվել տարեկան զեկույցը. առաջին հերթին հիմք է ընդունվել սկզբունքը՝ ըստ իրավունքների: Նախորդ տարիների համեմատ՝ որոշ փոփոխություններ եղել են կառուցվածքային առումով, իսկ բովանդակային առումով, իհարկե, պարունակում է այն խնդիրները, որոնք եղել են նախկինում:  Հաշվի է առնվել ԱԺ ՄԻՊ բոլոր նախորդ տարիների քննարկումներն ու միջազգային փորձը: Անդրադարձ է կատարվել նաև պետական մարմինների թույլ տված խախտումներին: Այս զեկույցում ավելացվել է նաև իրավական վերլուծության մասը, որը նոր Սահմանադրության պահանջն է», –  այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ՄԻՊ  2016թ. տարեկան հաղորդումը:
Արման Թաթոյանը նշեց՝  ազատությունից զրկելու մեխանիզմին անդրադառնալով՝ հարկ է շեշտել՝ պետք է ապահովվեն  ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքները, իսկ այդ խնդիրը, ինչպես հայտնի է, մեր իրավական ոլորտում առկա է: 
«Պետք է բացառել այսպես կոչված՝ «հրավիրելու ինստիտուտը», երբ մարդիկ հրավիրվում են ոստիկանության բաժիններ կամ ազատությունից զրկման որևէ այլ վայր: Անկախ նրանից՝ անձն ինչպիսի կարգավիճակ ունի՝ կասկծյալ է, մեղադրյալ, թե բերման ենթարկված, նա պիտի ունենա իր նվազագույն իրավունքները: Դրանք թվարկված են զեկույցում, ու այդ շրջանակը հստակ է», – նշեց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=FebNaSoVwUs

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ