24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կօգտվի միայն Ադրբեջանը. 168 Ժամ

«ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
ուղղությամբ: Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով: Գոնե այս հարցով զբաղվող դիվանագետները չպետք է կորցնեն բանակցային թելը` անընդհատ աշխատելով կողմերի հետ
հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ:

Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը հաղթահարելու համար գերտերություններից լուրջ դիվանագիտական ջանքեր են պահանջվելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ այլ հակամարտությունների ուղղությամբ նրանց ուշադրության վրա»,- նման կարծիք է հայտնել գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը`անդրադառնալով ռուս-ամերիկյան լարվածության հնարավոր ազդեցությանը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա: Իսկ Թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարի խոսքով` ստեղծված իրավիճակից կարող է փորձել օգտվել միայն Ադրբեջանը, որը հստակ նպատակներ է հետապնդում այս հակամարտությունում:

«Կողմերը, հատկապես` Հայաստանը, այս դեպքում պետք է զգոն լինեն, քանի որ դրա բացակայության դեպքում Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվել այնպես, ինչպես ռուս-թուրքական սրման դեպքում: Անցյալ տարվա ապրիլից առաջ ևս որևէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով
շահագրգռված կողմեր, բայց եղան: Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»,- ասել է թուրք վերլուծաբանը:
Վերջինս չի կարծում, որ Ռուսաստանը կփորձարկի Թրամփին Ղարաբաղյան գոտում, քանի որ Ռուսաստանն 
արդեն իսկ սկսել է նահանջի քաղաքականությունը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ