25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բյուրականի աստղադիտարանը նոր տնօրեն ունի

ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արեգ Միքայելյանը:Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ մամուլի ծառայությունից:

Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ. Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Արեգ Միքայելյանի գիտական նախասիրություններն են` աստղագիտական շրջահայություններ, սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխական աստղեր, ակտիվ գալակտիկաների որոնումներ և բազմալիքային ուսումնասիրություններ, տիեզերական ենթակարմիր, ռենտգենյան և ռադիո աղբյուրներ, վիրտուալ աստղադիտարաններ:

Արեգ Միքայելյանը 11 գրքույկի, 192 հոդվածի, 17 էլեկտրոնային կատալոգի հեղինակ է: Նա ղեկավարել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի թեմատիկ, ANSEF, CRDF ARP1-2849-YE-06, ISTC A-1451, A-1606, CNRS, DFG, DAAD, NASA, COST և այլ դրամաշնորհային ծրագրեր:

Արեգ Միքյելյանն անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերությանը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերությանը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությանը (EAAS), EAS ենթատարածաշրջանային կոմիտեին (SREAC), Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսին (IVOA), Մոլորակային տվյալների միջազգային ալյանսին (IPDA), Հայկական աստղագիտական ընկերությանը(ՀԱԸ, ArAS):

Արեգ Միքայելյանն արժանացել է Եվրասիական աստղագիտական ընկերության, Հայկական ֆիզիկոսների ընկերության, Էլեկտրոնային գիտության մրցանակների:

Հիշեցնենք՝  մինչ այս ասղտադիտարանի տնօրենը Հայկ Հարությունյանն էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ