25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հավկիթը պետք է պարտադիր ներկել. Տեր Բաբկենը մանրամասնում է

«Կուզեմ, որ ժողովրդի մոտ Զատկի տոնը լինի գիտակցված, հավատքի մեջ, լինի ոչ միայն իներցիոն շարժ դեպի եկեղեցիներ, այլ իսկապես իմաստավորված մեր կյանքի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արարատյան Հայրապետական Թեմի Եռաբլուրի Ս. Նահատակաց եկեղեցու և Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Տեր Բաբկենի խոսքով՝ Զատկական տոնը քրիստոնեական հավատքի գագաթն է.« Այն առաքելության ամփոփումն է, որ Աստված եկավ, մարդացավ, խաչի վրա մահկանացուն կնքեց, երրորդ օրը հարություն առավ և տվեց մեզ այդ ժառանգությունը: Մեր կյանքի իմաստավորումն այդ ժառանգության մեջ է, որ տրվեց ամբողջ մարդկությանը»:

Տեր Բաբկենի հայտնում է, որ  Մեծ պահքի շրջանն արդեն ավարտվում է, արդեն ավագ շաբաթն է: Այսօր ավագ չորեքշաբթին է, որի խորհուրդը տիրոջ մատնության հիշատակումն է: 

«Ավագ շաբաթ օրը երեկոյան բոլոր ճրագները կվառվեն և քանի որ ավագ շաբաթվա երեկոն համարվում է կիրակի, կտրվի ճրագալույցի պատարագ, և բոլորը մեկը մյուսին կավետեն՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և կլսեն՝ «օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Կիրակի օրը բուն զատկական պատարագ կլինի եկեղեցիներում, և երկուշաբթի օրը այդ նույն ավետիսը մենք կտանք մեր ննջեցյալներին»,- նշում է  Տեր Բաբկենը:

Նրա խոսքով՝ Զատկի օրը պետք է բոլոր տներում հավկիթները ներկվեն, անկախ նրանից՝ այդ տանը նոր ննջեցյալ կա՞, թե ոչ. «Հավկիթը պետք է ներկել, որովհետև Տիրոջ թափված արյունը և այդ հավկիթը ներկայացնում են աշխարհը, և աշխարհը Տիրոջ արյամբ փրկվեց»:

D6VA1CF

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ