20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է կատարվում Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի շուրջ

Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետը չի ազատվել աշխատանքից, նա այս պահին շարունակում է աշխատել:  Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ հայտնել իր տվյալները:

«Ամեն օր նայում ենք թերթերն ու կայքերը ու զարմանում, մարդիկ ինչու  են այյսքան չարացել: Արամ Ասատուրյանը կատարում է իր պարտականությունները և գտնվում ծառայության մեջ:Նա չի էլ ցանկանում լսել այս թեմային առնչվող հարցեր, որովհետև չի ուզում զուր վատնել ժամանակը»,-ասաց մեր ցրուցակիցը:

Նշենք, որ Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ կապ հաստատել չի հաջողվում, նրա հեռախոսահամարն անհասանելի է:

Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների` վերջինիս ազատումը պայմանավորված է եղել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Բանն այն է, որ նույն տեղեկությունների համաձայն` Արամ Ասատուրյանից պահանջվել է կոնկրետ թվով ձայն ապահովել, սակայն նրան չի հաջողվել:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ