16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք ոչ թե բանտարկյալներ ենք, այլ գերիներ.գնդապետի սկանդալային հայտարարությունը

Էրեբունի դատարանում այս պահին քննարկում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը:

 Դատարանում  ելույթ ունեցավ նաև Վոլոդյա Ավետիսյանը, ով  նշեց, որ իրեն փակի տակ պահելն անօրինական քայլ է:

«Մենք ոչ թե բանտարկյալներ ենք, այլ գերիներ»,- հայտարարեց  ազատամարտիկը: Իր ելույթում   անդրադառնալ ով դատապարտյալների ծախսերի համար պետբյուջեից հատկացվող գումարներին ազատազրկված գնդապետը նշեց.

«Հեռուստատեսությամբ ես լսել եմ, որ ամեն անձի համար 5000 դրամ են տալիս, ես չեմ տեսել, որ ինձ վրա ամեն օր 5000 դրամ ծախսվի: Տենց բան չկա, ուստի՝ դա լուրջ կոռուպցիա է, փողեր են լվացվում, որը որ քանդում է մեր պետությունը»,- ասաց Վոլոդյա  Ավետիսյանը հավելելով, որ թող համապատասխան հանձնաժողովը ստուգի իր հայտարարությունը:

Նշենք, որ ազատամարտիկի ազատման պահանջով դատարանի դահլիճում են նաև մարտական ընկերները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ