28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր «կայֆեր» . Հրապարակ

08f5b5f4885f0b644abdarm144897452530

Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը չի լինելու հաջորդ խորհրդարանում: Նա պատասխանել է թերթի հարցերին:

– Պարոն Մովսիսյան, ինչո՞վ եք բացատրում, որ քիչ ձայն ստացաք։

– Արի էդի թողենք մեր մեջ, մենք քիչ ձայներ չենք հավաքել, ամենակարևորը՝ մեր կուսակցությունը շատ նորմալ ձեն ա հավաքել, և մնացած մեր ներքին կուսակցական խոսակցությունները թող մնա մեր մեջ։ Ես ոնց կամ, ըտենց մնում եմ, ոնց շարժվել եմ, ըտենց շարժվում եմ, ոնց ապրել եմ, ապրում եմ, էդ դեպուտատը ընձի ոչ տաք ա պահել, ոչ սառը։ Ամենակարևորը՝ իմ երկիրը խաղաղ պայմաններում ապրի, ոչ մի զինվոր սահմաններում չզոհվեն, երկրին խաղաղություն ըլնի, ամենալավ երկիրն ա մեր երկիրը դառնալու։

– Իսկ հնարավո՞ր է առաջիկայում այլ պաշտոնի անցնեք։

– Ես պաշտոնի մանյակ չեմ, պաշտոնը եսիմինչ չի, ու ով ընգած պաշտոնի հետևից վիզ դրած ուզում ա պաշտոնի էթա, ես նրանց չեմ ընդունում։ Պաշտոնն էն ա, որ ինչի համապատասխանում ես, քեզի առաջարկեն, ասեն՝ գնա աշխատի կամ մի աշխատի։ Ֆսյո, ես կյանքում չեմ գնա ասի՝ պաշտոն տվեք։ Ամենալավ պաշտոնը հարգանքն ա։

– Պարոն Մովսիսյան, բայց տեղեկություններ կան, որ հնարավոր է մարզում գազի գրասենյակի ղեկավար նշանակվեք։

– Ցավդ տանեմ, ես էդքան նմա՞ն եմ, ես ո՜ւր, գազն ո՜ւր, էդի անհեթեթություն ա, հետո՝ ես ասել եմ, չէ՞, որ ճանապարհս չեմ փոխում, գազ-մազ ինձ չի հետաքրքրում, թող իրանք տան՝ մենք վառենք։

– Հա, միայն պատգամավորի ճանապարհով եք, չէ՞, գնում։

– Ըտենց հարցեր մի տուր՝ մենակ պատգամավոր։ Ոչ, պատգամավորն էլ ընձի կայֆ չի տալըմ, եղա՞վ։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ