29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ի՞նչից են հիասթափվել »

maxresdefault.thumb

«Շանսերը թողնենք, մենք պայքարում ենք այս իրավիճակի դեմ, և դա պայքարի միջոց է, բնական է, որ եթե շանսեր չունենանք, ի՞նչի համար ենք մասնակցում: Եթե մենք բարձր շանսերի հույս չունենանք, ինչո՞ւ ենք դրել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչներից Սասուն Միքայելյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրություններին իրենց քաղաքական ուժի շանսերից: 

Նա հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ էին ասում, որ ինչքան ձայն տան իրենց, իրենք այդ ձայները պաշտպանելու են, իրավունքները տրված ձայների չափով պաշտպանելու են, և դա անում են: «Տվել են 122 հազար ձայն, մենք շնորհակալություն ենք հայտնում այդքան մարդուց ու շարունակելու ենք պայքարել, որ մեր ժողովուրդն այս իրավիճակից դուրս գա՝ փող վերցնելու, լծակներից վախենալու»:

Հարցին, թե ինչպես են անելու, որ հասարակությունն այդ հոգեբանությունից դուրս գա, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Դե մարդիկ պիտի հասկանան, որ վերջացավ այդ փողը, պիտի հասկանան, որ այս երկրում պիտի բան փոխվի, պիտի մարդիկ կարողանան ազատ ընտրություն անել»:

Իսկ տեսակետը, թե «Ելքի» ընտրազանգվածի մի մասը հիասթափված է, քանի որ իրենց սպասելիքները, թե այս դաշինքն իշխանափոխություն էր անելու, չիրականացան, Ս. Միքայելյանի համար անիմաստ ու զարմանալի է թվում: «Ի՞նչից են հիասթափվել: Եթե հնարավորություն տային մեզ, եթե ժողովուրդը չգերադասեր մի շաբաթ լավ ապրել, եթե մարդիկ գոյատևման խնդրի առաջ կանգնած չլինեն ամեն օր, մեզ ձայն կտային: Բայց հիմա էլ մարդիկ կհասնանա, որ սխալ են արել, և մեր ընտրազանգվածն ավելի կմեծանա: Ի վերջո, այս երկրում պիտի փոփոխություն լինի: Մենք մեր պայքարից չենք հրաժարավել, մենք ասել ենք՝ ժողովուրդ, չենք ջարդելու, փշրելու, ձեր ձայները կպաշտպանենք, այդպես էլ արել ենք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ