25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Երաժշտական դպրոցներում պետք է պրոպագանդվեն ազգային նվագարանները»

Մշակույթի նախարարության  աջակցությամբ՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը երեկ  հերթական համերգով հանդես եկավ Գյումրու Ա. Շիշյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում:

Համերգին մասնակցում էին սիրված երգիչներ Դավիթ Խաչատրյանը, Եվա Եգանյանը, Մոնիկա Նազարյանը, Արման Խաչատրյանը և Էդգար Ավետիսյանը: 
Համերգ-դասախոսությունը վարում էր   Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար,  ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը:

Համերգի մասնակից, ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ վերոնշյալ համերգն առավելապես ուսուցողական բնույթ ուներ.  երաժշտական դպրոցի սաների համար այն  հիանալի վարպետության դաս եղավ:

«Պետք է ասեմ, որ դահլիճը մեծ չէր, բայց  լեփ-լեցուն էր: Երաժշտական դպրոցի սաները  ծանոթանում էին ազգային նվագարանների պատմությանը:  Նրանք շատ ոգևորված էին: Փոքրիկ երաժիշտներից մի քանիսի հետ  զրուցեցի և ուրախությամբ կարող եմ նշել, որ նրանցից շատերը ժողգործիքների դասարանում էին սովորում: Ես այդ հանգամանքը շատ եմ կարևորում. մեր հանրապետության  երաժշտական  դպրոցներում պետք է պրոպագանդվեն ազգային նվագարանները, որպեսզի հնարավորինս շատ փոքրիկներ ժողգործիքներ նվագեն, և մեր ազգային արժեքները ապրեն հարատև», – նշեց Արման Խաչատրյանը:

17862821_1691559867539968_3303197558248320436_n 17884261_1691559900873298_5912334752284773725_n 17523270_1691559970873291_1591770290759270893_n 17759688_1691560240873264_8919549879274371455_n 17757105_1691560277539927_8821605001063834961_n

17888128_1153714448083696_1001219411_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ