20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մի ամբողջ գյուղ է խնդրում վարչապետին, բայց պատասխան չկա»

«Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում 30-ից հետո աշխատանք չեն գտնում: Այն  ծնողները, որոնք ապրիլին կորցրեցին իրենց 20 տարեկան տղաներին՝ հայտնվել են  վատ վիճակի մեջ: Նրանց տղաները պետք է տուն գային ու հոգային ընտանիքի հոգսը: Մինչդեռ նրանք զոհվեցին, իսկ պետությունը միայն  մեկ տարի հոգաց  նրանց վարձավճարների հարցը ու հիմա միայն  ծիծաղելի՝ 30 հազար դրամ  պարգևավճար են տալիս: Սա ուղղակի ամոթ է»,-այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  « Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանը:

Հասարակական գործիչը հայտնեց, որ իրեն հատկապես տխրեցնում է պետական այրերի անտարբերությունը.

« Մի ամբողջ գյուղ՝ Մեծամորը  ստորագրություն էր հավաքել ու խնդրանքով դիմեցինք վարչապետին, որ  ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի անունով  փողոց կոչվի: Փետրվարի 6-ին 1400 բնակչի անունից նամակ եմ  փոխանցել  վարչապետին, բայց մինչ այսօր պատասխան չկա»,-նշեց Մանուշակ Ստեփանյանը:

Անդրադառնալով ապրիլի 2-ի ընտրությունների օրվա և զոհվածների 1 տարվա համընկման փաստին բարեգործական կազմակերպության ղեկավարը  նշեց. «Մայրաքաղաքում ինչ-որ չափով արարողություններ եղան, Եռաբլուր այցեր եղան, բայց  հերոսները միայն մայրաքաղաքից չէին, շատ ծնողներ են այսօր վիրավորված, ասում են, ոչ մի հարգանք չեղավ ու դեռ գիշերն էլ հրավառություն եղավ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ