20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախարարությունը պարզել է անօրեն որսն իրականացնող կազմակերպության անունը

 ՛՛Բնապահանության նախարարությունը, բանականաբար, զբաղվում է համացանցում տարածված տեսանյութի հարցով և արդեն իսկ պարզվել է, թե որ կազմակերպության անդամն է իրականացրել անօրինական որսը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Նշենք, որ ըստ մի քանի օր առաջ տարածված տեսանյութի՝ Հայաստանի տարածքում արտասահմանցի զբոսաշջիկներն իրականացրել են կարմիր գրքում ներառված բեզուարյան այծի և վայրի վարազի որս։

՛՛Մենք հաղորդագրություն ենք ներկայացրել ոստիկանություն հանցագործության վերաբերյալ, և խնդրել ենք, որպեսզի համապատասախան վարույթ իրականացվի գործը բացվելու ուղղությամբ։ Երեկվա դրությամբ նաև պաշտոնական ինֆորմացիա ստացանք, որ ներկայացել են այն կազմակերպության ներկայացուցիչները, որոնք այդ գործողությունները իրականացրել են և մենք իրենց խորհուդր ենք տվել, որ ներկայանան ոստիկանություն դեպքի առնչությամբ՛՛,-հայտնեց նախարարը:

՛՛ Դա այն կազմակերպությունն է, որը 2004թ-ին կառավարութան համապատասխան որոշմամբ վարձակալությամբ տանիքներ է վերցրել և այդ ժամանակ ունեցել է թույլտվություն սիրողական որս կազմակերպելու համար՛՛,-առանց կազմակերպությանն անունը տալու ասաց Հարությունյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ իրենց հորդորից հետո այդ կազմակերպությունը կհամագործակցի ոստիկանության հետ և անհրաժեշտ նյութեր կներկայացնի պարզելու համար իրականությունը։

Հիշեցնենք, որ ըստ լուրերի որս անողները արգելոց են ժամանել պետական համարանիշի մեքենաներով: Այս մասին նախարարը նշեց. ՛՛Պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկատվությունը և հորդորում հետևել այն կազմակերպությանը, որը հայտարարություն է տարածել, որ ինքն է կազմակերպել՛՛:

Արամ Հարությունյանը նաև շեշտեց որ իրենց կողմից նման արարքները չեն խրախուսվում: ՛՛Մենք պարբերաբար հսկողություն ենք իրականացնում և որևիցե ձևով կաշկանդված չենք նման դեպքերը բացահայտելու և պատժելու՛՛։ 

Նկատենք, որ շրջանառվում է  ՛՛Սաֆարի ինտերնացիոնալ՛՛ հայ-իտալական համատեղ ձեռնարկություն՛՛ ՍՊԸ-ի անունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ