29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդունել եմ Երևանի քաղաքապետի առաջարկը. Միքայել Պողոսյանը բացում է փակագծերը

56736

Հայտնի դերասան, երգիչ եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանը Երեւանի ավագանու ընտրություններում ընդգրկված է  ՀՀԿ համամասնական ցուցակում (10-րդ համարի տակ):

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Միքայել Պողասյանը նշեց, որ առաջարկը արվել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից. « Ես անկուսակցական եմ եղել ու շարունակում եմ մնալ անկուսակցական, պարզապես ուզում եմ իմ սկզբունքներով, իմ ճաշակով և իմ տեսիլքներով քաղաքին օգտակար լինել: Սա այն քայլն է, որին դիմել եմ»,-ասաց դերասանը:

Անդրադառնալով հարցին, թե կատարվածը որոշ լրատվամիջոցների կողմից այլ մեկնաբանությամբ է ներկայացվել Պողոսյանը արձագանքեց.

«Այնպիսի տպավորություն է, ոնց որ հանցանք եմ գործել: Ես ուզում եմ իմ քաղաքի մշակը դառնամ, այսքանն է»,-ընդգծեց Միքայել Պողոսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ