25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մենք ունեինք մոտ 6,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ»

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է՝ տնտեսվարող սուբյեկտները նախընտրական շրջանում փորձում են հետաձգել որոշակի որոշումների կայացումը՝ սպասելով ընտրությունների արդյունքում ձևավորվող վիճակին: Այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ զրույցում:

«Նախորդ տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով մենք ունեինք մոտ 6,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, բայց եթե փորձենք կանխատեսել, թե այս տարի մարտի կտրվածքով ինչ է լինելու, հնարավոր է՝ ինչ-որ իմաստով ակտիվության ցուցանիշների անկում ունենանք՝ պայմանավորված նախընտրական զարգացումներով, քանի որ բիզնեսը զգուշավոր է ու անհարկի շտապողականություն չի ցուցաբերում»,-ասաց   բանախոսը:

Տնտեսագետը շեշտեց՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ երկրի տնտեսությանը վերաբերող այնպիսի խոստումներ հնչեցին , որոնք ուռճացված էին:

«Ոչ իրատեսական դրույթները շատ էին, բացառությամբ մի քանի կուսակցությունների, որոնք ավելի պատասխանատվությամբ էին վերաբերվում իրենց ներկայացրածին: Այնպիսի արտոնությունների մասին էր, որ առաջիկա մի քանի տարիներին հնարավոր չէ իրականացնել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ