18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտովթար Արշալույս գյուղի մոտակայքում

Ապրիլի 8-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 25-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» մակնիշի 09 VP 606 (վարորդ՝ 1984 թ. ծնված Բ. Կ.) և «ВАЗ-2107» մակնիշի 34 TP 183 պետհամարանիշներով (վարորդ՝ 1984 թ. ծնված Հ. Խ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Խ.-ը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Բ.Կ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները փակել են ավոմեքենաների գազի բալոների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ