28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի դռները բա՞ց են (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը ապագա խորհրդարանում կոալիցիաների հետ կապված որևէ հարց չի քննարկել, քանի դեռ ԿԸՀ-ը վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները: Այս մասին քիչ առաջ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նրա խոսքով՝ արդեն մյուս շաբաթ կքննարկեն հետագա քաղաքական զարգացումները:

«Մի բան, որ կարող եմ ասել՝ ՀՀԿ-ն իրավունք է ձեռք բերել ձևավորել նոր կառավարություն, միայանակ, թե կոալիցոն գործընկերների հետ, արդեն կքննարկենք»:

Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության համար դռներն արդյոք բաց են, և որտեղ են տեսնում  Գագիկ Ծառուկյանին այդ համագործակցության դեպքում, Է. Շարմազանովը պատասխանեց. «Նախ  քաղաքական ուժերը պետք է իրենց տեղերը տեսնեն այն չափով, որքանով հանրությունն իրենց ձայնը տվել է: Իրենք երկրորդ տեղն են գրավել, լավ է, վատ է, իմ դուրը գալիս է, չի գալիս, փաստը դա է: Համագործակցության  վերաբերյալ պետք է նշեմ, որ մի բան է կոալիցիան, մի բան է համագործակցությունը: Բոլոր քաղաքական ուժերը, նոր Սահմանադրությամբ, կարգն այնպիսին է, որ համագործակցելու են, անխուսափելի է  համագործակցությունը թե «Ծառուկյան» դաշինքի, թե «Ելքի» հետ, թե միգուցե արտախորհրդրանական ուժերի հետ: Համագործակցությունը չի սահմանափակվում միայն կոալիցիայով, բոլորիս նպատակը ավելի ուժեղ, անվտանգ Հայաստան ունենալն է անկախ նրանից ընդդիմություն ես, թե իշխանություն»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ