19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներդրողների ակումբի վերաբերյալ մի քանի կարևոր հարցեր կան. տնտեսագետ

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ վարչապետի` ներդրողների ակումբի նախաձեռնության բացասական կամ դրական կետերից խոսելուց առաջ նախ մի քանի հարց է պետք հասկանալ. «Այս հարցին մի քանի տեսանկյունից կարելի է մոտենալ, նախ կարևոր է, որ, որքան ես տեղեկաց, կոնկրետ այդ ակումբի ձևավորման անդամների թվի սահմանափակման հարց է լինելու, երկրորդ խնդիրն այն է, որ միայն ռուսակա՞ն ուղղվածության է լինելու, թե՞ ամբողջ Արցախը, Սփյուռքը կարող են ընդգրկված լինել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա` եթե նման ներդրումների ակումբներ են ձևավորվում, պետք է ամբողջ սփյուռքի, Արցախի, հայաստանյան ներդրողների ներուժն ընդգրկեն:  «Ամբողջ հայկական ներդրումային ներուժը պետք է ներկայացված լինի նման ակումբներում: Պետք է իմանալ, թե հայ ներքին ներդրողների վերաբերմունքն ինչպիսին է, քանի որ շահերի բախման կետեր գոյություն ունեն, որի վրա պետք է ուշադրություն դարձնել:

Այնուամենայնիվ, նման նախաձեռնություններն ինչ-որ առումով պետք է ունենան ոչ միայն ռուսական ուղղվածություն, այլ աշխարհի ներկայացվածությունը պետք է լինի, արտահայտի բոլորի շահերը, հակառակ դեպքում դա կհանգեցնի ոչ դիֆերսիֆիկացված զարգացման: Այս դեպքում, մյուս կողմից, խոչընդոտ է հանդիսանում նաև մյուս երկրների ներդրողների համար, ովքեր հասկանում են, որ ներդրումային միջավայրը սահմանափակվում է այս ներդրումային ակումբի շրջանակում ընդգրկված անձանցով»,-նկատեց տնտեսագետը:

Կարևոր է նաև հասկանալ, ըստ նրա, թե կարտահայտվի արդյուք ներդրումային ծրագրերով, թե ոչ այս ակումբի գործունեությունը: «Դա ցույց կտա ժամանակը: Ես դրա պատասխանը չեմ կարող տալ, քանի որ և իշխանության կողմից աջակցության խնդրի հարց կա, որովհետև եթե աջակցություն լինի, ներդրումների հոսքի հավանականությունը մեծանում է, իսկ եթե աջակցություն չեղավ, նման ակումբի գործունեության շրջանակները, կարծում եմ, կնեղանան: Կա նաև  ֆինանսական խնդիրը»:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, Վ. Խաչատրյանի ներկայացմամբ, որ ներդրումային ակումբը մի միություն է, որը կոնկրետ, իրեն առնչվող խնդիրը համատեղ կարող է կարգավորել, իսկ համատեղ խնդիրների լուծումը շատ ավելի հեշտ է: «Գուցե կլինեն ծրագրեր, որ միայն մեկ ներդրողի ռեսուրսը չբավարարի այն կյանքի կոչելու համար, այդ ժամանակ մի քանի ներդրողներ գուցե միանան իրար ու կարողանան ֆինանսավորել»,-բացատրեց նա:

Վիլեն Խաչատրյանը հիշեցրեց, որ քարոզարշավի ժամանակ ու նախքան այդ էլ վարչապետն ասում էր համայնքապետերին, որ ներդրումային ծրագրեր ներկայացնեն: «Այդ գաղափարները կուտակվում են, և միգուցե նման ներդրումային ակումների միջոցով կիրականացվեն»,-եզրափակեց նա: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ