24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի հավաքականը մեծ առաջընթաց է գրանցել

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 18 աստիճան եւ զբաղեցնում է 67-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն անցկացրել է մեկ խաղ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում հաղթելով Ղազախստանի հավաքականին (2:0):

ՖԻՖԱ դասակարգման առաջատար է դարձել Բրազիլիայի հավաքականը, որը դարձել է ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված առաջին թիմը: Արգենտինայի հավաքականը նահանջել է երկրորդ տեղ, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան ու Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 11-րդն է, Ռումինիան՝ 47-ը, Դանիան՝ 51-ը, Չեռնոգորիան՝ 62-ը, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի  կանցկացնի հունիսի 10-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի թիմին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ