24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժամանակը կգա, կհարցնենք. ընդդիմությունն ու այլընտրանքը մեղադրում են

Քիչ առաջ մեկնարկեց հինգերորոդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ նշեց, որ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը դիմել էր խորհրդարան՝ այստեղ հրավիրելու ԱԳՆ-ի այն աշխատակիցներին,  ովքեր վարել են բանակցություններ ԵՄ-ի հետ եւ տեղյակ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից:

՛՛Այժմ Ազգային ժողովը հրատապ կարգով պետք է իրազեկված լինի տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք իրադարձությունների մասին՛՛,-նկատեց Զոհրաբյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ պարզ է, որ այս հարցը պետք է քննարկվի խորհրդարանում և հավելեց, որ հանրապետության նախագահը այս հարցը քննարկել է իշխանության հետ մինչև ՌԴ-ում համաձայնության գալը:

՛՛Մենք իրավունք չունենք լռել ու որևէ դիրքրոշում չունենալ: Ճակատագրական պահ է ու իրավունք չունենք անտեսել դա: Առաջարկում եմ շուտափույթ օրակարագային հարց դարձնել ստեղծված իրավիճակը ու քննարկել Ազգային ժողովում՛՛,-առաջարկությամբ հանդես եկավ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանն իրեն սատարող քաղաքական ուժերի հետ քննարկել է հարցը: 

՛՛Ուղղակի դա նախագահի լիազորությունն է, ու ինքը տվել է իր համաձայնությունը: Ինչու եք ասում, որ մեզ հաշվի չեն առել, ժամանակը կգա կհարցնենք ու փաստաթղթերը կգան խորհրդարան: Յուրաքանչյուր պատգամավոր կկարողանա իր կարծիքն արտահայտել՛՛,-շեշտեց ԱԺ նախագահը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ