29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ցնցող է

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հիմա կարող եմ մեկ առ մեկ թվարկել այն բոլոր իրադարձություններն ու դեպքերը, որ անցնող տարում քիչ թե շատ նշանակալի էին: Բայց դրանք նշանակալի էին այսպես ասած՝ դասական իմաստով: Իսկ որքան փոքր ու մեծ դրվագներ կան, որոնք հպանցիկ գալիս ու գնում են, կարծես թե էական ոչինչ պիտի չակնկալենք նրանցից, սակայն ժամանակն անցնում է և մի օր հանկարծ գիտակցում ենք, թե դրանք ինչպիսի անջնջելի հետք թողեցին մեր մտքերի ու ապրումների մեջ:
Այսօր այդպիսի մի «անցողիկ» դրվագ պիտի նշեմ: Խոսքը ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտնի գոտեմարտի մասին է, երբ հաղթանակից հետո նա ոտքի կանգնեց ու զինվորական պատիվ տվեց:

Ցնցող էր: Աննկարագրելի: Դա ընդամենը ժեստ չէր: Ընդամենը ակնարկ չէր, մարտահրավեր չէր: Դա պատվախնդիր մարդու կեցվածք էր: Դա արարք էր, որ իր մեջ խտացրել էր անցյալը, ներկան, ապագան: Մեր մարզիկը սպորտային մենամարտի էր դուրս եկել, միայն թե նրա մտքերը, հոգին, հույզերը այլ տեղում էին: Եվ նրա ձեռքի մի կարճ շարժումը մատնեց այդ բոլորի մասին:
Անցնող տարվա կարևորագույն իրադարձությունը նոր հայի տեսակի ձևավորումն է:

Դա այն հայն է, որն այլևս չի կարող ոչինչ անել առանց «կողմնակի» մտածումների ու հույզերի՝ վերջնական արդյունքում այդ «կողմնակին» վեր դասելով այն ամենից, ինչն իր անձին է վերաբերում: Միհրան Հարությունյանը ընդամենը մեկն էր: Իսկ նրա նմանները արդեն շատ են:

Հովիկ Չարխչյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ