24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Երևանը ամեն օր հացի գումարի մասին մտածող զանգված է նաև »

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ եթե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը կիրառի նույն մեխանիզմները, ինչ խորհրդարանականի, կարող ենք ունենալ նույն պատկերը. «Եթե վերցնենք, որ իշխանության դեմ ընդգծված հակակրանքը Երևանում ավելի շատ է, և ընդդիմադիրերն էլ այստեղ ավելի շատ ընտրազանգված ունեն, ապա շանսերն աճում են, բայց եթե նույն մեխանիզմն օգտագործի իշխանությունն, այսինքն` այն նույն մարդկանց, նրանց թիմերը, որ օգտագորցվեցին այս ընտրությունների ժամանակ, ովքեր ձայներ են առնում, արդյունքը կարող է լինել նույնը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե միգուցե լավ քարոզարշավի դեպքում ավելի շատ հաջողություն ունենան այս անգամ, քան համապետական ընտրություններին էր, նա արձագանքեց. «Խորհրդարանական ընտրություններին էլ շավ աշխատող ուժեր կային. բավականին լավ է աշխատել օրինակ «Ազատ դեմոկրատները», բոլորը լավ հասկանում էին այս կուսակցության գաղափարն, ասելիքը, մարդիկ տեղյակ էին: Բայց ընտրություններն որևէ կապ չունեն այդ իմացության հետ, որովետև այդտեղ աշխատում է լրիվ այլ մեթոդաբանություն»:

Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ փաստորեն, ՀՀԿ-ը կարողացավ այս տարիների ընթացքում այնպիսի մի բնազդ ձևավորել ընտրողների մոտ, որ նրանք մտածում են, որ ընտրությունները բարեգերծության ժամանակն է, նվիրատվության: Նա նկատել է, որ ժողովրդի հասարակ, միջին, ոչ քաղաքականացված զանգվածի համար բոլոր թեկնածուները նույնն են, ընտրողն ասում է` միևնույնն եք ինձ համար, դուք բոլորդ էլ գնում եք մի պաշտոնի, որտեղ պետք է գռփեք, խաբեք, գողանաք.  

«Եվ եթե այս 4-5 տարին մեկ դու գալիս ես ինձ մոտ, ես պետք է փորձեմ առավելագույնս պոկեմ քեզնից: Իսկ նրանք, ովքեր գաղափարով են գալիս, վատ վիճակում են հայտնվում: Երևանը միայն քաղաքականցված ընտրազանգվածը չէ, ամեն օր հացի գումարի մասին մտածող զանգված է նաև»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ