19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, ինչ որ արվի նախարարի կողմից, բարձր մակարդակի կլինի. Արթուր Իսպիրյանը` Արմեն Ամիրյանի նախաձեռնությունից

Երգիր Արթուր Իսպիրյանը կարծում է, որ եթե Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվելիք սնվելու համար հատկացվելիք տարածքը լինելու է գեղեցիկ, ճաշակով, ինչու ոչ թող լինի: «Չեմ կարծում, որ դա կլինի ռեստորան: Նույնիսկ ես մտածում եմ, որ դա պիտի լինի արվեստագետների, մշակույթի ներկայացուցիչների համար լինի, թե չէ ամեն մարդու համար, որ փողոցից ուղղակի գա այդտեղ, չեմ կարծում, որ այդպես է լինելու: Արմեն Ամիրյանը նման բան թույլ չի տա, երբեք պարոն Ամիրյանն այդպիսի բան թույլ չի տա: Կարծում եմ, որ դա կլինի հանդիսատեսի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը` խոսելով Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարության մասին, թե Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պիտի հատված լինի, որտեղ մարդիկ կարողանան նաև սնվել: 

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, թե իբր ռեստորան է լինելու, իսկ այսօր նախարարը հայտարարությամբ է հանդես եկել` պարզաբանելով. «Թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին։ Պետք է հրաժարվենք նաեւ  «սենդվիչներ» ու գազավորված ըմպելիքներ մատուցող՝ այսօր եղած «ավտոմատներից»:

Ներկայացումների ընդմիջումներին մատուցվող մեկ բաժակ շամպայնը կամ հարմարավետ միջավայրում սուրճ խմելը, կարծում եմ, օպերային ներկայացման պատկերացման մեջ լիովին տեղավորվում է։ Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ եւ Թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, եւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ»։

Արթուր Իսպիրյանը նկատեց, որ օպերայի աշխատակիցները ևս դրա կարիքն ունեն: «Բավականին մեծ տարածք է այնտեղ, կարելի է գեղեցիկ մի բան ստեղծել: Բուֆետը, որ կար նախկինում, փակել են հիմա, դարձրել աշխատասենյակ, և այսօրվա դրությամբ նույնիսկ սրճարան չկա ներսում: Եթե օրինակ երեխան ջուր է ուզում, տարեց կին է կամ, չկա, ինչ-որ փոքրիկ բուֆետ կա, որն այդքան մարդու չի կարող բավարարել»:

Բացի այդ երգիչը նշեց, որ մարդկանց աչքն ուղղակի վախեցել է Օպերա ակումբից, սակայն ըստ նրա` այն, ինչ որ արվի նախարարի կողմից, բարձր մակարդակի կլինի: «Արմեն Ամիրյանն աշխարհ տեսած մարդ է, մեր անցյալն էլ գիտի, ներկան էլ գիտի, վստահ եղեք, որ դա կլինի հանդիսատեսի, արվետսագետների համար հավաքվելու տեղ, որտեղ կարող են նստել, զրուցել արվեստի մասին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ