24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սխալ դուրս եկավ

«Այն քաղաքական գիծը, այն ծրագրային պլատֆորմը, որով ՀԱԿ-ը հանդես էր գալիս, պարզ էր, որ դա պոպուլիստական չէ: Աովորաբար ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը պոպուլիստական հայտարարություններով են հանդես գալիս այս կամ այն չափով, նման էլեմենտրներ ունենում են: Իսկ այս թեման՝ խաղաղության կոնցեպտն, ի սկզբանե, հասկանալի էր, որ դժվար մարսելի կարող է լինել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: 

Ըստ նրա՝ Կոնգրեսի խաղաղության ծրագիրն ազդեց նրանց վարկանիշի վրա: «Իրենց հիմնական մեսիջը հենց դա էր, այլ բան ձեռքի հետ էին ներկայացվում: Այստեղ մի քանի կոմպոնենտ կար, թե ինչու իրենք նման ռիսկի գնացին. առաջին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր քաղաքական ռեաբիլիտացիա լինել, որովհետև 1998 թվականին իր մոտեցումները բերեցին նրան, որ ինքը ստիպված եղավ հրաժարական տալ կամ ներիշխանական պայմաններում հեղաշրջման, հիմա իրեն թվաց, որ ապրիլյան պատերազմից հետո, երբ բավական զոհեր եղան, բավականին լարվածություն եղավ հասարակության մեջ, պահն է, որպեսզի հասարակությունն ավելի լավ ընկալի անվերապահ խաղաղության գինը:

Երկրորդը՝ ես կարծում եմ, որ ինքը.  հիմք ընդունելով այն թեզը, որ այսօրվա իշխանությունները մադրիդյան սկզբունքներն ընդունում են, որոնք, ըստ իրեն, բավական նման են իր ժամանակվա փուլային տարբերակին, ասում էր՝ տեսեք, որ, այնուամենայնիվ,  բոլորդ վերադարձաք այդ ճանապարհին, այսինքն՝ ես ճիշտ էի»,-բացատրեց նա:

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այդ հաշվարկը բավական սխալ դուրս եկավ, 1.65 տոկոս քվեն ապացույցն է, որ հասարակությունն, այսօրվա դրությամբ լինելով շատ թերություններով,  շատ վատ վարքագիծ դրսևորելով, այդ թվում ընտորւթյունների ժամանակ, էքստրեմալ անվտանգության խնդրի շուրջ մոտեցումը չընդունեց, ու նաև ինչ-որ չափով այն նախազգուշացում էր օվա իշխանություններին, որ չափից ավելի փոխզիջումների գնալ չարժե:

Հարցին, թե արդյոք այս պարտությունը «Կոնգրեսի» համար քաղաքական վախճան էր, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Սա բավականին լուրջ տապալում է, սա գաղափարական տապալում է, որովհետև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այն քիչ գաղափարական ուժերից էր, որոնք գաղափարական պլատֆորմով որոշեցին  հանդես գալ այս ընտրություններին: Իրենց բոլոր հանդիպումները քաղաքական հարցերի շուրջ էին, ոչ թե համատիրությունների  հարցերիվ մակարդակի: Այսօրվա դրութամբ քաղաքական տեսակետից ֆիասկո է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ