19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Յուրան վերջին հանգրվանը գտավ Եռաբլուրում/տեսանյութ/

Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր՝ մարտի 4-ին իր վերջին հանգրվանը գտավ հրամանատար, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրա Միքայելյանը:

Ընկերները հուզված էին ու բառեր չէին գտնում Յուրայի մասին պատմելու համար:

«Յուրայի մասին խոսելիս չի կարելի պատահական բառեր օգտագործել, այլ հարկավոր է մի ամբողջ հաղորդում նվիրել նրան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը:

Գնդապետ Մելս Աղայանը նկատեց.«Յուրան զինվորի հետ՝ զինվոր էր, ազատամարտիկի հետ՝ ազատամարտիկ, աֆիցերի հետ՝ աֆիցեր: Ինքը մեր հող ու ջրի նման մաքուր էր»:

«Յուրան մեր կողքից միայն ֆիզիկապես հեռացավ ու նրա հիմնադրած կազմակերպությունը կշարունակի Յուրայի գործնեությունը»,-ասաց  «Ազատամարտիկ» ՀԿ փոխնախագահ Ալլա Նիկողոսյանը:

Նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռաֆիկ Ղազինյանը նկատեց, որ Յուրա Միքայելյանը սոցիալապես անապահով էր, բայց ամեն տեղից միջոցներ էր հայթհայթում զոհվածների և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ