25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահի անդրադարձն օգնեց «Ելքին»

«Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ փողով իրենց ընտրություն կատարողների թիվը գերակշռող է դարձել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:  Ըստ նրա՝ ընտրությունների նման պատկերի վրա ազդող առաջին գործոնը հենց ընտրակաշառաքն է եղել: Բացի այդ, նրա խոսքով, «Ծառուկյան» դաշինքին էլ չեն թողել ակտիվ աշխատել, որպեսզի ավելի շատ չլինեին նրանց ձայները:

««Ծառուկյան» դաշինքը շատ ավելին կարող էր ստանալ, եթե չլինեին և չաշխատեին դաշինքի գործիչների նկատմամբ ընտրական սև տեխնոլոգիաները: Իրենց նեգատիվ դերն ունեցան նաև նորագույն տեխնոլոգիաները՝ տեսախցիկներն ու մատնահետքերի սարքերը, քանի որ մարդկանց վախեցրել են, թե այս սարքով կարող է պարզ դառնալ իրենց քվեարկության արդյունքը»,-նկատեց նա։

Արմեն Բադալյանն ընդգծեց, որ «Ելքի» ձայների վրա ազդեցություն ունեցավ նաև այն, որ նախագահ Սարգսյանն Արցախում անդրադարձավ նրանց՝ ասելով, թե պետք չի ընտրել նրան, ով տանիքների վրա քարոզչություն է անում, այլ լուրջ ուժի: «Եվ սրանից հետո հասարակության մոտ ձևավորվեց մի կարծիք, որ սա է այն միակ ուժը, որը ՀՀԿ-ի մրցակիցն է: Եվ նրանք, ովքեր «Հանրապետական» կուսակցությանը դեմ էին, գնացին ու ԵԼՔ-ին ձայն տվեցին:»: 

Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդի»՝ խորհրդարան չանցնելուն, ապա Ա. Բադալյանն ասաց, որ այս ուժն այս անգամ պետք չէր ՀՀԿ-ին: ««Հանրապետական» կուսակցությունն ուղղակիորեն արհամարհել է  «Հայկական վերածնունդին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ