19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն ուզում է քաղաքապե՞տ դառնալ

Մամուլը գրում է՝ «Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, և չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։  

Անդրադառնալով վերը նշված թեմային՝ «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Մամուլը շատ սխալ է գրում. կարող է ես լինեմ «Ելք»-ի կողմից առաջադրված  քաղաքապետի  թեկնածուն, կամ Հայկ Կոնջորյանը լինի, կամ մեկ ուրիշը… Դեռ նման բան որոշված չէ, բայց մենք, միանշանակ, մասնակցելու ենք քաղաքապետի ընտրություններին»:

Մեր հարցին՝ «Ելք»-ում մտավախություն չունե՞ն, որ հանրությունը կարող է կասկածել «Ելք»-ի՝ իրական ընդդիմություն լինելու, քանի որ այս դաշինքը, փաստորեն, հետընտրական խժդժություններ չսրեց ու կոշտ դիրքորոշում չարտահայտեց ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումից հետո, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինչու ինչո՞ւ պիտի հրահրեինք, դա ավանդո՞ւյթ է դարձել: Մեր ընտրողը մեզ վստահում է: Քաղաքականությունից հասկացող մարդը նման բան չի մտածի»: Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ նմանատիպ կարծիքներ արտահայտողներից շատերը կաշառք են վերցրել ՀՀԿ-ից ու հենց այդ կուսակցության օգտին քվեարկել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ