25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես ընդունում եմ իմ ժողովրդի ընտրությունը․ Շառլ Ազնավուրը՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին /տեսանյութ/

Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը այսօր Մոսկվայում հանդիպել է ռուս լրագրողներին եւ հանդիպման ընթացքում խոսել է նաեւ նախօրեին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից։

Նա նշել է, որ ում էլ ընտրի հայ ժողովուրդը, ինքը կընդունի այդ ընտրությունը, հայտնում է ТАСС-ը։

«Ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից չնայած, որ քաղաքականության մեջ ունեմ բազմաթիվ ընկերնե։Նույնիսկ նրանց հետ հանդիպումների ընթացքում մենք զրուցում ենք արվեստից՝ գրականությունից, ճարտարապետությունից, երաժշտությունից: Ինչ վերաբերում է հայաստանյան ընտրություններին, ապա ես ուրախ եմ նրա համար, ով ընտրվել է ժողովրդի քվեարկության արդյունքում: Եթե այդ մարդն ընտրվել է իմ ժողովրդի կողմից, նշանակում է նա իմ նախագահն է։ Անկեղծ ասեմ, ես չեմ սիրում մարդկանց, ովքեր մեկնում են այլ երկրներ ու քննադատում իրենց երկրի քաղաքականությունը, այդ պատճառով էլ ինձ համար ամեն ինչ գերազանց է»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ