28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Չեն կիսում Աշոտյանի մոտեցումը

f589ad8e81eede_589ad8e81ef1c.thumb

«Օրվա ընթացքում ոչ միայն թիվ 1 ընտրատարածքից, այլև ՀՀ մարզերից ունեցել ենք տեղեկատվություն: Առաջին հերթին դեռևս նախօրեին  բազում ահազանգեր արդեն ունեինք, որ 2 քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն ընտրակաշառք էին բաժանում, և այդ ուժերի ներկայացուցիչները դա անվանեցին նվիրատվություն կամ Գագիկ Ծառուկյանի հոգու արտացոլանք»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

Այս ամենից ելնելով, նրա խոսքով, արդեն պարզ էր, թե ինչպիսին են լինելու ընտրությունները: «Համատարած էր գրեթե բոլոր տեղերում, որ մարդկանց մի մասը պահանջում էր ուղեկցություն: Ես չեմ կասկածում, որ այդ ժամանակ քաղաքացիների գոնե մի մասը քվեարկել է այնպես, ինչպես պայմանավորվել են իրենց հետ: Շատ զարմանալի էր, որ նրանք կարողանում էին այդ հնարքով վերահսկել քվեարկության ընթացքը»,-հայտնեց Ս. Սաֆարյանը:

Վերջինս ընդգծեց, որ, բարեբախտաբար, ծեծկռտուքներ չեն եղել:

«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը տարակուսանք է հայտնում ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշի վերաբերյալ. «Վախենամ 90 % մասնակցության մասին է խոսքը՝ Հայաստանում առկա բնակչության թվով, իսկ սա անբնական երեւույթ է»: Ստյոպա Սաֆարյանը չհամաձայնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պնդմանը, թե ընտրախախտումները էական չեն եւ չեն կարող անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ