20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մահացավ հոբելյանից մեկ օր առաջ. Հերոս հրամանատարը կհուղարկավորվի Եռաբլուրում

Ապրիլի երկուսին կյանքից հեռացել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ  Յուրի Միքայելյանը: Մարդ, որի կորուստը շատ ծանր է ոչ միայն հարազատների ու ընկերների, այլ նաև բազմաթիվ զոհվածների ընտանիքների համար:

Յուրա Հակոբի Միքայելյան ծնվել է 1952 թվականի ապրիլի 3-ին՝ Երևան քաղաքում, աշխատավորի ընտանիքում:

Սովորել է թիվ 131 Յավրովի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Սննդի արդյունաբերական տեխնիկում: Ծառայել է խորհրդային բանակում, վերադառնալուց հետո աշխատել է սննդի բնագավառում, զբաղեցնելով բարձր պաշտոններ:

Արցախյան պատերազմի մասնակից է: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Յուրա Միքայելյանը նվիրվել է  հասարակական գործնեությանը: Նա միշտ փորձել է սատար դառնալ զոհվածների ընտանիքների համար, մշտապես լինել ընկերների կողքին:

2007 թվականին հիմնել է  « Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը:

Ապրիլյան պատերազմի օրերին Յուրի Միքայելյանը իր հազարավոր ազատամարտիկներով առաջնագծում էր:

Այսօր՝ ապրիլի 3-ին հրամանատար Յուրա Միքայելյանը կդառնար 65 տարեկան:

Յուրի Միքայելյանի  հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 3 -ին, Նոր Նորքի 5րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը ՝ 17:00-ին, իսկ հուղարկավորումը ապրիլի 4 -ին, ժամը ՝ 12-ին, Եռաբլուր պանթեոնում:

11257674_997096493664621_1359750137_n15965735_1172630252806738_5040528197721175045_n17553453_1312895655424011_3885985443307854452_n 17554213_1244043905716468_6648213021837921756_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ